ՆՆարե Ոսկանյան

Գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ը ամփոփել է շաբաթը

Գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ը ամփոփել է շաբաթը

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ: Այդ թվում եղել են՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ: Տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է երեք քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք. տուժել է 6 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում