ՌՌոզա Խաչատրյան

Չինաստանում շուտով ակտիվ վարակակիր չի մնա. Worldometers-ի տվյալները

Չինաստանում շուտով ակտիվ վարակակիր չի մնա. Worldometers-ի տվյալները

Աշխարհում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսը տարածվել է 212 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվը հասել է 4,181,077-ի: Ապաքինվածների թիվը 1,493,416 է, մահացածների թիվը՝ 283,868: 

Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1,367,638 հաստատված դեպքով: Մահացածների թվով ևս ԱՄՆ-ը առաջատար է՝ 80,787:  Ապաքինվածների ամենամեծ թիվն էլ է գրանցվել այստեղ՝ 256,336 մարդ:

Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիան է. այստեղ կա հաստատված 264,663 դեպք: Մահացել է 26,621 մարդ, ապաքինվել 176,439-ը:

Աշխարհում երրորդն այլևս Իտալիան չէ: Կորոնավիրուսի եվրոպական էպիկենտրոնին շրջանցել է Մեծ Բրիտանիան: Միացյալ Թագավորությունում գրանցվել է 219,183 դեպք, որից 31,855 մարդ մահացել է, իսկ ապաքինվածների մասին երկիրը որևէ ցուցանիշ չի հայտնում:

Վարակվածների թվով չորրորդը Իտալիան է, որտեղ հիվանդ է 219,070 մարդ: 105,186 մարդ ապաքինվել է, 30,560 մարդ՝ մահացել:

Առաջատար հնգյակում է հայտնվել Ռուսաստանը: Այստեղ գրանցվել է 209,688 դեպք: Երեկ Ռուսաստանի Դաշնությունում 11 հազարից ավելի նոր դեպք է արձանագրվել, մեկ օրում արձանագրված ցուցանիշով Ռուսաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակման 20 հազարից ավելի նոր դեպք էր գրանցվել: 1,915 մահացել է, իսկ 34,306 մարդ՝ ապաքինվել:

Ֆրանսիայում վակակակիր է 176,970 մարդ, մահերի թիվն այստեղ 26,380 է, 56,217-ն արդեն ապաքինվել է:

Գերմանիայում 171,879 դեպք է գրանցվել: 7,569 մարդ մահացել է: 145,600 մարդ ապաքինվել է: Գերմանիայում մնացել է 18,710 ակտիվ վարակակիր:

162,699 դեպքով Բրազիլիան աշխարհում 8-րդն է: 11,123 մարդ մահացել է, իսկ 64,957 մարդ արդեն ապաքինված է:

138,657 դեպք էլ գրանցվել է Թուրքիայում, որով երկիրն աշխարհում 9-րդն է: 3,786 մարդ մահացել է վիրուսից, իսկ 92,691 մարդ՝ ապաքինվել:

Հարևան Իրանը եզրափակում է առաջին տասնյակը: Այստեղ գրանցվել է 107,603 դեպք, 6,640 մարդ մահացել է, իսկ 86,143 մարդ՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի քանակը երկրում 14,820 է:

Չինաստանում այսօր 17 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված 82,918 դեպքից 4,633-ն ավարտվել է մահվան ելքով, իսկ 78,144 մարդ ապաքինվել է: Ակտիվ դեպքերի քանակը երկրում 141 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 635 դեպք կա, 10 մարդ մահացել է, 309-ը՝ ապաքինվել: Ադրբեջանում կա 2,519 դեպք, 32 մարդ մահացել է, իսկ 1,650-ը՝ ապաքինվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում