ՆՆարեկ Սահակյան

Արոնյանը և Եվրոպայի թիմը դուրս չեկան «Ազգերի լիգայի» եզրափակիչ

Արոնյանը և Եվրոպայի թիմը դուրս չեկան «Ազգերի լիգայի» եզրափակիչ

ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգայի» առցանց մրցաշարում Եվրոպայի թիմը, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը, չի կարողացել նվաճել եզրափակչում հանդես գալու իրավունք: Վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցել է ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ:

Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվել է Ալիռեզա Ֆիրուջային: Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը: Եզրափակչում կմրցեն ԱՄՆ-ի և Չինաստանի հավաքականները:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգայի» առցանց մրցաշար: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում