ԱԱրման Գալոյան

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը քարաթափման հետևանքով պարբերաբար միակողմանի փակվում է

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը քարաթափման հետևանքով պարբերաբար միակողմանի փակվում է

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի), առատ անձրևների հետևանքով առաջացել է սողանքային հատված և անընդմեջ տեղի է ունենում քարաթափում՝ մոտ 100 խորանարդ մետր ծավալով:

Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է:

«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում