ՌՌոզա Խաչատրյան

Եռատոնը չենք կարող նշել զանգվածային միջոցառումներով, սակայն յուրաքանչյուրս մեր ընտանիքներում անպայման կնշենք․ Արարատի մարզպետ

Եռատոնը չենք կարող նշել զանգվածային միջոցառումներով, սակայն յուրաքանչյուրս մեր ընտանիքներում անպայման կնշենք․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ, մաղթել է առողջություն և բարձր տրամադրություն։

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավոր Եռատոն 

Այսօր հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայրենական մեծ պատերազմում իրենց խիզախությամբ ու հերոսությամբ աչքի ընկած հայազգի մարշալների ու հազարավոր այլ հայորդիների սխրանքները երբեք չեն մոռացվի: Նույն ոգով ու քաջությամբ տարիներ անց հայորդիների նոր սերունդը մասնակցեց Արցախյան ազատամարտին, որը պսակվեց փառապանծ հաղթանակով:

Թեև արտակարգ դրության պայմաններում Եռատոնը չենք կարող նշել զանգվածային միջոցառումներ կազմակերպելով, սակայն յուրաքանչյուրս մեր ընտանիքներում անպայման կնշենք Եռատոնը:

Բոլորիդ բարձր տոնական տրամադրություն և առողջություն եմ մաղթում»,- նշված է Գարիկ Սարգսյանի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում