ՌՌոզա Խաչատրյան

Ծաղիկներ դրեցինք Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ․ մարզպետ

Ծաղիկներ դրեցինք Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ․ մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել է, որ մարզում մայիսյան եռատոնի առթիվ Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցների և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակներ և ծաղիկներ է խոնարհել Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:

«Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատում նշվեց Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։

Հանրապետությունում արտակարգ դրությունով պայմանավորված՝ այս տարի զանգվածային միջոցառում չանցկացվեց։

Ես, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցինք Հաղթանակի հուշակոթողին՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և հարգանքի տուրք մատուցեցինք զոհվածների հիշատակին:

Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հոգեհանգստի կարգ կատարեց»,- նշված է մարզպետի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում