ԱԱրման Գալոյան

Ջրամբարում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Ջրամբարում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Մայիսի 9-ին՝ ժամը 09։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի զինվորական կոմիսարիատի բաժանմունքի մոտակայքում դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքի մոտակայքում՝ Աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։

Հիշեցնենք, որ Ծաղիկ Զ-ն որոնվում էր մայիսի 4-ից: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նա դրանից երկու օր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Եվ, փաստորեն, հինգ օր անց նա հայտնաբերվել  է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում