ԼԼիլիթ Սեդրակյան

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4- Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար) ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է՝ հայտնում են ՏԿԵՆ-ից:  

Քարաթափման մաքրման աշխատանքներն իրականացրել է «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերությունը: 

Մայիսի 7-ին վաղ առավոտյան կապալառու ընկերության աշխատակիցները իրականացրել են ճանապարհի կողմնային հատվածի մաքրման և բանականոն տեսքի վերականգման աշխատանքներ։

Տվյալ հատվածում անհարմարությունների համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին՝ ժամը 23.00-ին. ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում