ՇՇողիկ Գալստյան

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհը քարաթափման պատճառով երկկողմանի փակ է

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհը քարաթափման պատճառով երկկողմանի փակ է

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 (Մ4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։

«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Վարորդներին հորդորում ենք  տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում  անվտանգ երթևեկություն: Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հայտարարությունում:

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում