ՌՌոզա Խաչատրյան

Մխիթարյանը խնդրել է «Արսենալին»՝ «Ռոմայի» հետ համաձայնության գալ իր տրանսֆերի շուրջ․ Corriere dello Sport

Մխիթարյանը խնդրել է «Արսենալին»՝ «Ռոմայի» հետ համաձայնության գալ իր տրանսֆերի շուրջ․ Corriere dello Sport

«Արսենալն» ու «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կապակցությամբ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ։

Ըստ վերջին լուրերի՝ անգլիացիները 10 մլն ֆունտ են ակնկալում ստանալ կիսապաշտպանի վաճառքից, սակայն դա իտալացիների համար կրկին մեծ գումար է։

Corriere dello Sport-ի փոխանցմամբ էլ՝ Մխիթարյանը դիմել է «Արսենալին»՝ խնդրելով վաճառել իր տրանսֆերը։

«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է։ Ես հույս ունեմ, որ դուք կկարողանաք համաձայնության հասնել «Ռոմայի» հետ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,- Corriere dello Sport-ի պնդմամբ՝ ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ ապագայում ևս ցանկանում է տեսնել Մխիթարյանին «Ռոմայում»։  Մխիթարյանը նույնպես չի ուզում հեռանալ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում