ՌՌոզա Խաչատրյան

Հրազդան գետի մոտակայքում քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Հրազդան գետի մոտակայքում քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքներ իրականացնելու: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Ավելի վաղ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 17:00-ին դադարեցվել են անարդյունք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում