ՌՌոզա Խաչատրյան

Դա թափանցիկություն չի ապահովելու․ Սամսոնյանը՝ նվիրատվությունները կարգավորող նախագծի մասին

Դա թափանցիկություն չի ապահովելու․ Սամսոնյանը՝  նվիրատվությունները կարգավորող նախագծի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց, որ այն ողջունելի է, բայց թափանցիկություն չի ապահովելու։

«Որովհետև յուրաքանչյուր նվիրաբերող կամ նվիրատվություն իրականացնող անձ, եթե օրենքը թույլ է տալիս, որ իր գրավոր համաձայնությամբ խնդրի համայնքապետին, որ իր տվյալները չհրապարակվեն, իր տվյալները չեն հրապարակվելու։ Եվ ավելի շատ կիրառվելու է այս պրակտիկան, որովհետև և՛ համայնքապետին է ձեռնտու, որ այդ տվյալները չհրապարակվեն, և՛ այն անձին, որը կարող է այդ նվիրատվության դիմաց համայնքից ստանալ ծառայություն։ Օրինակ՝ շինթույլտվություն, ինքնակամ ապօրինի շինության թույլտվություն և շատ ու շատ այլ ծառայություններ»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ ինքը կողջունի բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն կատարելիս կհրապարակեն իրենց տվյալները, սակայն վստահ է, որ նվիրատվություն իրականացնող անձանց մեծ մասի տվյալները չեն հրապարակվելու, և օրենքը ունենալու է ձևական նշանակություն։

Հիշեցնենք՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխություններով ՏԻՄ-երին նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարելու կարգը կփոփոխվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում