ՌՌոզա Խաչատրյան

Սա հեղափոխական նախագիծ է, որը բավական լուրջ փոփոխություն է ենթադրում ոլորտում․ ԿԳՄՍ նախարար

Սա հեղափոխական նախագիծ է, որը բավական լուրջ փոփոխություն է ենթադրում ոլորտում․ ԿԳՄՍ նախարար

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հարցով հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծում մինչև երկրորդ ընթերցում ներկայացնելը հանձնաժողովում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, և լուրջ խմբագրումներ են տեղի ունեցել։

Նախարարը շեշտեց, որ նախագիծը հեղափոխական է և նախադպրոցական կրթության ոլորտում բավական լուրջ փոփոխություն է ենթադրում: Իսկ նախադպրոցական կրթությունը, ըստ նրա, հանրակրթության ոլորտի առաջնային օղակ՝ գլխավոր ուղղություններից է։

«Որոշակի սահմանումներ են ավելացվել։ Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել։ Տարանջատվել են նախադպրոցական նպատակներն ու խնդիրները։ Որպես խնդիր ավելացվել է նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակյալ կրթության տրամադրումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով։ Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթությունից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողների երեխաները և այլն»,- նշեց նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախագծով փոփոխությունների են ենթարկվել նաև մի շարք դրույթներ, այդ թվում՝ տնօրենի գործառույթներին առնչվող։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում