ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 10.102 մարդ. РИА Новости

Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 10.102 մարդ. РИА Новости

Ռուսաստանի Դաշնության 83 տարածաշրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակի 10.102 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:

Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 5714: Ի դեպ, մեկ օրում վարակվածներից 4961-ի մոտ ախտանշաններ չկան: Մահացել է 95 մարդ:

Նախօրեին հայտարարվել էր 10.581 վարակվածի մասին: Այսպիսով՝ կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը նվազում է երկու օր շարունակ:

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում գրանցվել է 155.370 վարակված, որոնցից 19.865-ն ապաքինվել են: Մահացածների թիվը 1451 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում