ՆՆարե Ոսկանյան

ԱՀ պարետը ծանոթացել է վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին

ԱՀ պարետը  ծանոթացել է վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին:

ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Նշենք, որ վերոնշյալ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ: Բացազատված վրանները ներկայացված քանակով չեն սահմանափակվում. ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայում առկա է լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում