Հայ-իրանական բարեկամության հերթական ապացույցը

Հայ-իրանական բարեկամության հերթական ապացույցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով  երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր: Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Այցի ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ հայ-իրանական հարաբերություններն իրապես անկեղծ են ու բարեկամական:

Տնտեսական հարթությունում համագործակցությունը որոշակի խնդիրներ ունի, ինչը էապես խոչընդոտում է հավակնոտ ծրագրերի իրականացումը: Բայց ժամանակները փոխվում են, իրողությունները՝ նույնպես:

Վարչապետի այցը Իրան գործընթացը հնարավորինս արագացնելու խնդիրն էր հետապնդում:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում