ԼԼիլիթ Գասպարյան

Ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող է ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում․ ԱԳ նախարար

Ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող է ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում․ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ, որում ասված է․

«Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:  

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և  ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ: 

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում