ՆՆարե Ոսկանյան

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան 3000 հարցումների՝ տեղեկացնում են, որ մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։

Նշում են, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես անմիջապես կհայտնեն։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման, փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշում են, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում