ԼԼիլիթ Գասպարյան

Այս շաբաթ հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետներ. ՊԲ

Այս շաբաթ հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետներ. ՊԲ

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետներ (8 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում