ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Տասնյակում են Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին:
Կանանց դասակարգման աղյուսակում 56-րդ տեղում Էլինա Դանիելյանն է: Աննա Սարգսյանը 58-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդը:










