ԱԺ նիստերը եթեր կհեռարձակվեն նաեւ սուրդոթարգմանությամբ

ԱԺ նիստերը եթեր կհեռարձակվեն նաեւ սուրդոթարգմանությամբ

Ազգային ժողովում ընթացող սահմանադրական փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումները շարունակվում են: Նկատի ունենալով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում եւ կարեւորելով նախագծի խորհրդարանական քննարկումների դերը՝ սեպտեմբերի 16-ից դրանք ուղիղ հեռարձակումամբ ցուցադրվում են  Առաջին ալիքի եթերում:

Հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զարուհի Բաթոյանի դիմումը Առաջին ալիքին, որով առաջարկվում է միջոցներ ձեռնարկել նիստերի հեռարձակումը մատչելի դարձնել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, հեռուստաընկերությունը որոշում է կայացրել սահմանադրական քննարկումները եթեր հեռարձակել նաեւ սուրդոթարգմանությամբ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում