ԳԳայանե Թամամյան

Մայիսի 4-ին ԱՊՀ երկրներում կմեկնարկի «Հիշողության տողեր» նախագիծը

Մայիսի 4-ին ԱՊՀ երկրներում կմեկնարկի «Հիշողության տողեր» նախագիծը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի մայիսի 4-ին կմեկնարկի «Հիշողության տողեր» միջազգային մեդիա նախագիծը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին:

Նախագծում կընդգրկվեն շնորհավորական ուղերձներ, հիշողություններ Հայրենականի մասնակիցների կամ մասնակից հարազատների, նրանց սխրանքների մասին տեսանյութեր։

«Հիշողության տողեր» նախագիծը ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովի նախաձեռնությունն է: Մասնակիցներն են՝ պատգամավորներ և սենատորներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, ականավոր գիտնականներ, մարզիկներ և մշակութային գործիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Տեսանյութերը կտեղադրվեն ԱՊՀ ՄԽՎ կայքում: «Հիշողության տողեր» նախագծի էջը` այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում