ԼԼիլիթ Գասպարյան

Ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմանները առողջ հասարակության գրավականն են․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմանները առողջ հասարակության գրավականն են․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Աշխատանքի միջազգային տոնի առթիվ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ 

«Այսօր շատ այլ երկրների հետ Հայաստանը նշում է Աշխատանքի օրը՝ նշանավորելով աշխատավորների իրավունքներն ու ձեռքբերումները։

Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։

Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն անվտանգ աշխատավայրով, ընդունելի աշխատանքային պայմաններով և աշխատավայրում առողջության ու անվտանգության պատշաճ ստանդարտներով»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում