ՆՆարե Թադևոսյան

Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները Կառավարությունը կընդլայնի

Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները Կառավարությունը կընդլայնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել են 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի:

Միջոցները տնտեսավարողներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալ վարձերի, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6729 գյուղատնտեական հայտ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել սոցիալական բնույթի, մասնավորապես, կոմունալ վճարների գծով հետագա օժանդակության հնարավորությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր փաստարկներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումներն ընդլայնել և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում