Գյուղական առօրյայի առավելությունն այս հանգստությունն է, բայց կյանքն այստեղ այնքան էլ հանգիստ չէ, ինչպես թվում է… Նորատուսում շուրջ 1 500 տնտեսություն կա: Տիկին Մանյան Նորատուս հարս է կել Երևանից, ասում է՝ այստեղի տղամարդիկ ուրիշ վերաբերմունք ունեն գեղեցիկի նկատմամբ: Ամուսնու հետ ստեղծել են բավականին խոշոր տնտեսություն: Քաղաքային կյանքի մասին հիշողությունները վաղուց արդեն ուղարկել է անցյալի գիրկը: Ասում է՝ այստեղ ապրելը հնարավոր է, եթե զբաղվում ես այգեգործությունով ու անասնապահությունով:
Տիկին Մանյան զարմանում է, թե ինչպես են մեղր վաճառողները տնետուն ընկնում: Նա համոզված է՝ իսկական մեղր վաճառողի տան դիմաց միշտ հերթ պետք է լինի:
Մանրամասները՝ տեսանյութում










