ԱԱրման Գալոյան

Միլանի «Լա Սկալան» կբացվի սեպտեմբերին, կհնչեն Վերդիի «Ռեքվիեմը» և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան

Միլանի «Լա Սկալան» կբացվի սեպտեմբերին, կհնչեն Վերդիի «Ռեքվիեմը» և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Ինչպես հաղորդում է աղբյուրը, բացման օրվա հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում, սակայն արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք կհնչեն առաջին համերգին՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

«Ռեքվիեմը» նվիրված է լինելու կորոնավիրուսի զոհերին, իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ կորոնավիրուսի դեմ խորհրդանշական հաղթանակին: Ի դեպ, 9-րդ սիմֆոնիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը, որ կոչվում է «Ձոն ցնծության», դարձել է Եվրամիության հիմնը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում