Առողջ առավոտ. ալերգիաներ

Առողջ առավոտ. ալերգիաներ

Նյու Յորքի համալսարանի բժիշկ Թոդ Ռեզենգարթը հայտարարել է,  որ բջջային սարքավորումները կարող են ալերգիայի պատճառ դառնալ։ Նա վստահ է, որ էլեկտրամագնիսական  խաղարկիչների և բջջային հեռախոսների ճառագայթումը բացասաբար է ազդում զգայուն մաշկ ունեցող մարդկանց վրա։ Մասնավորապես, դրանք կարող են մաշկի վրա ցանի առաջացման պատճառ դառնալ։

Ալերգիա ունեցողների մոտ բջջային հեռախոսները կամ խաղարկիչները կարող են էլ ավելի ուժեղացնել ալերգենների հանդեպ զգայունությունը: Գիտնականը նշել է, որ հեռախոսների և խաղարկիչների մարտկոցներում պարունակվող նիկելը նպաստում է մաշկային դերմատիտի առաջացմանը: Որոշ փորձագետներ ավելի վաղ նույնպես հայտարարել էին, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթները բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա, ավելին՝ դրանք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում