ՄՄերի Եգորյան

Պաշտպանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել ոստիկանության բաժիններ, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ

Պաշտպանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել ոստիկանության բաժիններ, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ

Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:

Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:

Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում