ՌՌոզա Խաչատրյան

Երանոսի՝ խմելու ջրի ցանցի վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը հաստատվել է. մարզպետ

Երանոսի՝ խմելու ջրի ցանցի վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը հաստատվել է. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը:

2020 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ջրատարի հիմնանորոգման արդյունքում կբարելավվի շուրջ 600 ընտանիքի ջրամատակարարումը: Շինարարական մրցույթը ապրիլի 29-ից արդեն հայտարարված է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում