Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ցուցադրություն է բացվել

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ցուցադրություն է բացվել

Մեկնարկել են Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այդ թեմայով ցուցահանդես է բացվել: Մուսալեռցիների ժառանգ, ճարտարապետ Վրեժ Թասլակյանը ներկայացել է գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցադրությունը:

Մի քանի տասնյակի հասնող գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը ճարտարապետի երախտիքի խոսքն է թուրքական զորքին դիմակայած պապերին:

Վրեժ Թասլակյանը նկատում է, որ մուսալեռցիներն արվեստի հանդեպ հատուկ սեր ունեցող մարդիկ են: Հին ժամանակներում նրանք ճանաչված են եղել որպես գեղեցիկ կամուրջներ նախագծողներ եւ կառուցողներ:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում