ՌՌոզա Խաչատրյան

Նոր գյուղտեխնիկա՝ Գեղարքունիքի մարզի համայնքներին

Նոր գյուղտեխնիկա՝ Գեղարքունիքի մարզի համայնքներին

Գեղարքունիքի  մարզպետ Գնել Սանոսյանը  Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի և տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Մարզպետը հայտնել է նաև, որ ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ:

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:

Մոտակա ամիսներին արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում և Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում և Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում