ՌՌոզա Խաչատրյան

Մարզիկները կարող են վերսկսել մարզումները. Իսպանիայի վարչապետի հայտարարությունը

Մարզիկները կարող են վերսկսել մարզումները. Իսպանիայի վարչապետի հայտարարությունը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկուշաբթիից բոլոր մարզիկները կարող են վերսկսել մարզումները։ Սկզբնական շրջանում նրանք մարզվելու են անհատական ծրագրով։

Օրերս հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է մայիսի 4-ին վերսկսել մարզումները։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հիշեցնենք նաև, որ Իսպանիան Եվրոպայում ամենից շատ վարակակիրներ ունեցող երկիրն է: Այստեղ արձանագրվել է 232,128 մարդու վարակի դեպք, որոնցից 123,903-ը արդեն հասցրել են ապաքինվել, իսկ 23.822 մարդ մահացել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում