ՎՎարդուհի Բալյան

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի. նրանք ջարդուփշուր են արել հիվանդանոցը. մարզպետ

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի. նրանք ջարդուփշուր են արել հիվանդանոցը. մարզպետ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը նոր մանրամասներ է հայտնել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում պատմել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից.

«Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

Մարզպետն ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,- ասել է մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաև տուժած ոստիկաններ:

Նշենք, որ այս դեպքի վերաբերյալ դեռևս ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում