ԱԱրման Գալոյան

Ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում», նա նույնպես ուզում է մնալ. Ֆոնսեկա

Ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում», նա նույնպես ուզում է մնալ. Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում մնալու մասին։ Մխիթարյանի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։

«Ես նախկինում խոսել եմ այդ մասին, նույնը կասեմ հիմա: Ցանկությունս մեծ է, որ Մխիթարյանը չհեռանա «Ռոմայից»։ Նա նույնպես ուզում է մնալ։

Պետք է ընդունենք, որ հիմա չնախատեսված դադար է, սակայն շատ շուտով «Արսենալի» հետ բանակցությունները կշարունակվեն։ Ուզում եմ շարունակել համատեղ աշխատանքը Հենրիխի հետ։ Նա մեծագույն խաղացող է և հիանալի մարդ»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում