ԱԱրման Գալոյան

Տնտեսական ակտիվության եռամսյակային ցուցանիշներն աճել են, բայց մարտից անկում է արձանագրվել

Տնտեսական ակտիվության եռամսյակային ցուցանիշներն աճել են, բայց մարտից անկում է արձանագրվել

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4 տոկոս աճ: Սա հիմնականում պայմանավորված է նախաճգնաժամային ժամանակահատվածում՝ հունվար և փետրվար ամիսներին արձանագրված աճով։

Առաջին եռամսյակում արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 4.5 տոկոս, առևտուրը՝ 0.2 տոկոս, ծառայությունները՝ 5.5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.8 տոկոս, արտահանումը՝ 0.2 տոկոս, բայց նվազել է ներմուծումը՝ 6,2 տոկոս:

Արդեն մարտ ամսից աճի տեմպը դադարել է, և 2020 թվականի մարտին 2019-ի մարտի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 4.9 տոկոսով:

Մարտին ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 26.2 տոկոս: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 16 տոկոսով. արտահանումը նվազել է 17.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով:

Առևտրի շրջանառությունը նվազել է 9.9 տոկոսով: Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 4.8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի մարտի համեմատ նվազել է 1.9 տոկոսով: Նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, այս դեպքում՝ 1 տոկոսով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, ժամանակավոր սահմանափակումների պատճառով դադարեցվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել մարտ ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում