ՌՌոզա Խաչատրյան

Մեծ գումարներ ունեցող ֆուտբոլիստները պետք է օգնեն իրենց հայրենակիցներին․ Կապելո

Մեծ գումարներ ունեցող ֆուտբոլիստները պետք է օգնեն իրենց հայրենակիցներին․ Կապելո

Laureus-ը փոխանցել է Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի խոսքը այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ֆուտբոլիստները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սովորական մարդկանց։

«Դել Պիերոն միջոցներ է հավաքում Կարմիր խաչի համար, իսկ Ռայան Գիգզը Մանչեսթերի իր հյուրանոցում սենյակներ է հատկացրել բուժաշխատողներին։ Սրանք գերազանց օրինակներ են, թե ինչպես պետք է ֆուտբոլիստներն օգնեն մարդկանց ու ցույց տան, որ հոգատար են։ Հիմա հարց․ մենք բավականաչափ օգնո՞ւմ ենք․․․

Շատ երկրներում բանավեճեր են տեղի ունենում, թե արդյոք պե՞տք է ֆուտբոլիստները գնան աշխատավարձի կրճատման։ Ես աշխատավարձերի մասին չեմ ուզում խոսել, քանի որ դա ակումբների ներքին խնդիրն է։ Ես ասում եմ, որ մեծ գումարներ ունեցող ֆուտբոլիստները պետք է գիտակցեն, թե իրենք որքան հաջողակ են այս կյանքում։ Նրանք պետք է օգնեն իրենց հայրենակիցներին այս ծանր ժամանակահատվածում։ Խոսքս միայն փողի մասին չէ։ Հարկավոր է հասարակական մարդ լինել»,- Կապելոյի խոսքն է փոխանցում Laureus-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում