ԱԱրման Գալոյան

Ջերմուկ-Գնդևազ ճանապարհը միակողմանի փակ է. տեղի է ունեցել քարաթափում

Ջերմուկ-Գնդևազ ճանապարհը միակողմանի փակ է. տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին, Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է:

Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացնում են քարաթափման մաքրման աշխատանքներ:

Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում, նախարարության հավաստմամբ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում