ԱԱրման Գալոյան

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները կերկարաձգվեն

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները կերկարաձգվեն

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 23:59-ը, կերկարաձգվեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:

ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:

Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում