ՌՌոզա Խաչատրյան

Սա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր մոտեցում էր․ Աղաջանյան

Սա Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր մոտեցում էր․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջայնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է կարանտինի պայմաններում ՀՀ Կառավարության կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումներին։ Աղաջանյանը գրել է, որ փաստացի 6 օրում են կատարվել ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, որոնց ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Աղաջանյանը նաև ընդգծել է Հանրային հեռուստաընկերության թիմի անհավանական աշխատանքը։

«Սիրելի հայրենակիցներ,

Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձագանքները կարանտինային պայմաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց:

Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:

Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի:

Հիշում ենք և պահանջում»,- ասված է Աղաջանյանի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում