Թենիսի 2020 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Ռոլան Գարոսը, կարող է անցկացվել նախատեսվածից անհամեմատ ավելի ուշ։
Le Parisien-ը գրում է, որ Ռոլան Գարոսը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին։ Եզրափակիչը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 4-ին։ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան նման որոշում է կայացրել ATP-ի և WTA-ի հետ բանակցելուց հետո։ Այս որոշումը թույլ կտա թենիսիստներին հանգստանալու ևս 1 լրացուցիչ շաբաթ ԱՄՆ բաց առաջնությունից հետո։ Ավելի վաղ որոշվել էր մրցաշարի մեկնարկը տալ սեպտեմբերի 13-ին։










