ՌՌոզա Խաչատրյան

Եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ․ Լա լիգայի նախագահ

Եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ․ Լա լիգայի նախագահ

Իսպանական AS-ի փոխանցմամբ՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սպառնացել է պատժել իսպանական ակումբներին և նրանց խաղացողներին, եթե մրցաշրջանի վերսկսման դեպքում նրանք հրաժարվեն մասնակցել խաղերին: Առաջնությունը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, բայց Տեբասը վստահություն է հայտնել, որ մրցաշրջանն ավարտվելու է:

«Ի՞նչ կպատահի, եթե խաղացողը կամ ակումբը հրաժարվի խաղալուց: Ակումբի համար նախնական տուգանքը տեխնիկական պարտությունն է: Եթե ​​մեզ ասեն, որ մենք կարող ենք խաղալ, բայց թիմը հրաժարվում է, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես հիմա: Նմանապես, եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:

Կորուստնե՞ր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու դեպքում: Մոտ 1 միլիարդ եվրո: Առանց հանդիսատեսի հանդիպումներում մենք կկորցնենք 350 միլիոն եվրո»,- ասել է Տեբասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում