ՇՇողիկ Գալստյան

Կադիմյանը գոլն ու թիմի հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Կադիմյանը գոլն ու թիմի հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ասել է, որ «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի դեմ խաղում իր թիմի հաղթանակը և իր գոլը նվիրում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին Գրոդնո քաղաքում և ավարտվել 3:0՝ հօգուտ տանտերերի: Կադիմյանը 66-րդ րոպեին է դարձել հանդիպման առաջին գոլի հեղինակը:

«Ես կցանկանայի նվիրել այս հաղթանակը և իմ գոլը 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցին»,– ասել է Կադիմյանը Sport24-ի թղթակից Արարատ Մամբրեյանին տված  հարցազրույցում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում