ՌՌոզա Խաչատրյան

Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը․ Մարության

Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը արտասովոր պայմաններում նշելու մասին և շնորհակալություն է հայտնել անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակով անցկացնելու համար։

«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։

Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։

Ուժեղ ենք միասին»,- ասված է Մարությանի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում