ՌՌոզա Խաչատրյան

Ապրիլի վերջին շաբաթը ՀՀ Քաղաքացու օրն է. տոնը՝ նախորդ տարվա հիշողություններով

Ապրիլի վերջին շաբաթը ՀՀ Քաղաքացու օրն է. տոնը՝  նախորդ տարվա հիշողություններով

2019-ին  Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունեցավ իրեն նվիրված օր, ու այն նշվեց  Հանրապետության ամբողջ տարածքում։ Կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացման նախագծին, որով ամրագրվում էր՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Նախորդ տարի տոնը նշվեց ապրիլի 27-ին։ Բազմաթիվ միջոցառումները, տոնակատարությունները, քաղաքացիների ակտիվությունն ու տոնի մասնիկը դարձած փողոցում արված խորովածն այս տարի չկան:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով զանգվածային միջոցառումների անցկացումը Կառավարությունը չեղյալ հայտարարեց: Այդ թվում՝ նաև Քաղաքացու օրվա տոնակատարությունները։

1lurer.am-ը առաջարկում է լուսանկարների միջոցով հիշել նախորդ տարի մեծ շուքով նշված տոնի ամենավառ ու լուսավոր պահերը։

 Լուրերի ռեպորտաժը՝ մեկ տարի առաջ Քաղաքացու օրվա տրամադրությունների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում