ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ շատերի սրտերը գերած պապիկը քիչ անց վարչապետի հանձնարարականով կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իր ծաղիկները կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա, վերջապես, իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին 82-ամյա Արտուշ պապը ծաղիկները ձեռքին, տեղյակ չլինելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց ոստիկանները նրան թույլ չէին տվել վերև բարձրանալ։
Բոլորի սրտերը գերած պապիկին պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Ա. Հակոբյան

Բաժիններ
Դիտումներ814









