Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ. Միշել Աուն

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ. Միշել Աուն

Լիբանանում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նախագահ Միշել Աունը, որը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը որակել է իբրև համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ:

Տեղի են ունեցել նաև Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների եւ քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ:

Մասնավորապես, Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվել է համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվել է ապրիլի 23-ի երեկոյան՝ հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակում, այնուհետև հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցել է հայաշատ թաղամասերով, այցելել ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի է ունեցել հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետևել է ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ հիշատակի պատարագը հեռարձակվել են ուղիղ եթերով՝ Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour հեղինակավոր օրաթերթում տպագրվել է ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։

Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի և հիշատակի խոսքով հանդես են եկել նաև Լիբանանի մի շարք պետական, հասարակական և քաղաքական գործիչներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում