Անտառամեջ գյուղում հաստատված մոնղոլուհին պայքարում է քաղաքացիություն ստանալու համար

Անտառամեջ գյուղում հաստատված մոնղոլուհին պայքարում է քաղաքացիություն ստանալու համար

Մոնղոլուհի Օյունչիմեգ Բայանդոլգորը Հրահատ Երիցյանի հետ ամուսնացավ 14 տարի առաջ: Ուլան Բատորում են ապրել, միասին ռեստորանում աշխատել, երկու երեխա  ունեցել:

Ամուսինը առողջական խնդիրներ ուներ, 4 տարի առաջ որոշեցին Հայաստանում հաստատվել, կիսաքանդ մի տուն գնեցին Գեղարքունիքի Անտառամեջ գյուղում: Ամուսինը շատ բան անել չհասցրեց, մահացավ 2015-ի հունվարին:

Մոնղոլուհին անփաստաթուղթ ու առանց Հայաստանի քաղաքացիության երեխաների հետ մնաց Անտառամեջում: Փաստաթուղթ ու տան սեփականաշնորհման վկայական ստանալու համար տասնյակ ատյանների է դիմել՝ դեռ հստակ պատասխան չստանալով:  

Երեխաները՝ Վարսիկն ու Արշակը,  գյուղը շատ են հավանում: Դպրոցից միանգամից տուն են շտապում ՝ մորն օգնելու: Գյուղում աշխատանք չկա, ընտանիքի մայրը երեխաների հետ վայրի տանձ է հավաքում, վաճառում ու մի կերպ հաղթահարում ֆինանսական դժվարությունները:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում