ՌՌոզա Խաչատրյան

Հայ ժողովրդի քաջարիությունը մեզ էլ է ոգևորում՝ հաղթահարելու այսօրվա դժվարին օրերը․ Ուրմաս Սուկլես

Հայ ժողովրդի քաջարիությունը մեզ էլ է ոգևորում՝ հաղթահարելու այսօրվա դժվարին օրերը․ Ուրմաս Սուկլես

Էստոնիայի Հաափսալու քաղաքի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Թանկագին հայ բարեկամներ, Հաապսալուի ժողովուրդը ձեզ հետ  է այս տխուր հիշատակի օրը: Հայ ժողովրդի քաջարիությունը մեզ էլ է ոգևորում՝ հաղթահարելու այսօրվա դժվարին օրերը: Միասին մենք հզոր ենք»,- գրված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Հաափսալայում է գտնվում էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թ. կանգնեցված խաչքարը, որն իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արևելքի հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկելու գործին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում