ՌՌոզա Խաչատրյան

Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչմանը, նաև ժխտողականության քրեականացմանը․ Բուկ-Բել-Էրի քաղաքապետ

Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչմանը, նաև ժխտողականության քրեականացմանը․ Բուկ-Բել-Էրի քաղաքապետ

Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեն նշել է, որ չնայած առողջապահական ճգնաժամի պայմաններին՝մենք պետք է ի լուր աշխարհի հիշեցնենք Թուրքիայի կողմից այս ստոր վայրագության մասին։

«Այստեղ՝ Բուկ-Բել-Էր քաղաքում տասնամյակներ շարունակ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Արդեն ավելի քան քառորդ դար է, ինչ քաղաքային խորհուրդը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Եվ ահա, ինչպե՞ս չհիշատակել այն այս տարի։

Մեկուսացման պայմաններում դիմում եմ Ցեղասպանությունից վերապրածներին, հայկական արմատներ ունեցող մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր իմ պես աջակցում են հայկական հարցին, Արցախին, աջակցում են Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև ժխտողականության քրեականացմանը։

Չնայած առողջապահական ճգնաժամի պայմաններին՝ մենք պետք է ի լուր աշխարհի հիշեցնենք Թուրքիայի կողմից այս ստոր վայրագության մասին»,- ասել է Ռիշար Մալիեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում