ՆՆարե Ոսկանյան

Անվճար իրավաբանական օգնություն՝ Ծիծեռնակաբերդ այցելած քաղաքացիներին․ փաստաբանների պալատ

Անվճար իրավաբանական օգնություն՝ Ծիծեռնակաբերդ այցելած քաղաքացիներին․ փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց, ենթադրաբար, հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected]):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում